«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1943 թվականին: Այն ԽՍՀՄ տարածքում գործող համամիութենական կազմակերպություն էր, որը զբաղվում էր պրոֆտեխուսումնական հաստատություններում սովորողների ֆիզդաստիարակությամբ: ՀՀ անկախությունից հետո կազմակերպությունը շարունակել է իր գործունեությունը` վերածվելով սպորտային լուրջ կենտրոնի: «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության կազմում գործում են Երևանի` Օլիմպիական հերթափոխի բռնցքամարտի, Օլիմպիական հերթափոխի ըմբշամարտի մարզադպրոցները, Գյումրու մասնաճյուղի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցը (բռնցքամարտ և ըմբշամարտ) և Վանաձորի մասնաճյուղի (հանդբոլ, ըմբշամարտ, սեղանի թենիս և ուժ-բազկամարտ) մարզական բաժանմունքները: Խորհրդային տարիներից սկսած կազմակերպության մարզադպրոցները պատրաստել են մեծատաղանդ մարզիկներ, որոնք Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են բազում տիտղոսներ և մեդալներ: 1956թ. Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց Վլադիմիր Ենգիբարյանը: Նա մինչ այսօր օլիմպիական խաղերի չեմպիոն դարձած միակ հայ բռնցքամարտիկն է: Վլադիմիր Ենգիբարյանը նաև ԽՍՀՄ (1955, 1956, 1958) և Եվրոպայի եռակի չեմպիոն է (1953, 1957, 1959): Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի պատմության էջերում իր ուրույն ձեռագիրն է թողել նաև անվանի բռնցքամարտիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1989), աշխարհի չեմպիոն (1989), աշխարհի գավաթակիր (1985), Եվրոպայի եռակի չեմպիոն (1985, 1989, 1991), «Բարի կամք»-ի հաղթող (1986, 1990), ԽՍՀՄ վեցակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի կրկնակի չեմպիոն (1979, 1983), 20-րդ դարի ԽՍՀՄ տարածքի լավագույն բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը: Կազմակերպության սաներից Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ են նաև Դավիթ Թորոսյանը, Մեխակ Ղազարյանը, Արամ Ռամազյանը և ուրիշներ: 2011թ. Հունահռոմեական մարզաձևի երիտասարդների Աշխարհի առաջնությունից ոսկե մեդալով է վերադարձել Ռաֆայել Մանուկյանը, իսկ Եվրոպայի կրտսեր պատանիների առաջնությունից ոսկե մեդալ է նվաճել բռնցքամարտիկ Գառնիկ Պապիկյանը: 2012թ. Եվրոպայի առաջնությանը բրոնզե մեդալակիներ են դարձել ազատ ըմբշամարտ մարզաձևում հանդես եկած Դավիթ Սաֆարյանը և Բռնցքամարտի կրտսեր պատանիների առաջնությանը մասնակցած Մնացական Հարությունյանը: 2013թ. Դավիթ Սաֆարյանը նվաճել է Եվրոպայի և Աշխարհի չեմպիոնի կոչումները և ստացավ Հայաստանի Հանրապետության լավագույն մարզիկի տիտղոսը: Կազմակերպությունը 2001թ-ից ղեկավարում է ՀՀ վաստակավոր մանկավարժ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Արա Ռաֆայելի Մեհրաբյանը: <br/><br/> Republican Sports Federation of Schoolboys Was established in 2006. In 2011 the federation became the full member of the International school sport federation. It helps to form teams according to sports in general education schools. The federation includes young athletes in the Olympic movement and prepares them for major international start ups through various events. The winners of the Republican Championship get chance to take part in the World School Championship organized by International School Sport Federation. The schoolchildren of Armenia have already taken part in International Gymnasiade. Participation to the mentioned championships can be considered successful. Every year for the 1-6th grade pupils are organized “National Assembly Cup” drawing competition in which over 120000 pupils are taking part. “Urakh meknarkner” (“Happy starts”), “Navasardian khagher” (“Navasard games”) and other entertaining events are being held for the 7-9th graders. For the high schools has already become traditional the "Republican School Games for Schoolchildren" dedicated to the anniversary of independence. The federation has its own unique activity in the development of the Olympic sports. In 2012 the federation organized and conducted the “Beach Volleyball” republican championship in Armenia. Later “Beach Handball” and “Beach Football” republican championships were also held.
Ավարտվեցին ՀՀ «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության մրցումները: ՀՀ «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության մրցումներն իրենց ուրույն տեղն են գրավել հանրապետության մարզական աշխարհում: Այն դարձել է ավանդական և անցկացվում է 2001 թվականից: Շուրջ 13 ուսումնական տարի Հայաստանի Հանրապետության 1-6-րդ դասարանների աշակերտների համար այս միջոցառումը դարձել է դպրոցական առօրյայի անբաժանելի մասը և շատ-շատերի համար ճանապարհ հարթել դեպի մեծ սպորտ: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցություն են ունենում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց – Ձորի, Տավուշի, ինչպես նաև Երևան քաղաքի և ԼՂՀ 4-6-րդ դասարանների աշակերտները: ՀՀ «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության մրցումները կազմակերպում են` ՀՀ Ազգային ժողովը, կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի հանձնաժողովը, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի օլիմպիական կոմիտեն, «Սպորտը բոլորի համար», «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ն և Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան: Մրցումները անց են կացվում չորս փուլերով: 2013 – 2014 թթ ուս. տարիներին մրցումների չորս փուլերին մասնակից են դարձել շուրջ 170.000 դպրոցականներ: Այս տարվա ՀՀ «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլը անցկացվեց Երևան քաղաքում: Մրցումների փակման հանդիսավոր արարողությանը դպրոցականներին ողջունելու և պարգևատրելու էին եկել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար՝ պարոն Գաբրիել Ղազարյանը, Դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահ՝ պարոն Արա Մեհրաբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական վարչության պետ՝ պարոն Արման Այվազյանը, «Սպորտը բոլորի համար» կազմակերպության նախագահ՝ պարոն Հարություն Յավրյանը, «Հայաստան» մարզական միության նախագահ՝ պարոն Ռազմիկ Ստեփանյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատասխանատու աշխատողներ, կրթության, մշակույթի և սպորտի վաստակավոր գործիչներ: Եզրափակիչ փուլի մասնակից բոլոր դպրոցականները ստացան ՀՀ Կրթության և գիտության նախարարության հավաստագրեր: Բացի հավաստագրերից, բոլոր մասնակիցները կազմակերպիչների կողմից ստացան հուշանվերներ, իսկ մրցանակային I, II, III տեղերը զբաղեցրած պատվիրակությունները պարգևատրվեցին թանկարժեք գավաթներով, մարզահագուստով և մարզագույքով: Առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Սյունիքի մարզի պատվիրակությունը, թիմին պարգևատրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար՝ պարոն Գաբրիել Ղազարյանը: Երկրորդ տեղը զբաղեցրեցին Գեղարքունիքի մարզի և Կոտայքի մարզի պատվիրակությունները, պարգևատրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական վարչության պետ՝ պարոն Արման Այվազյանը: Երրորդ տեղը զբաղեցրեց Երևան քաղաքի պատվիրակությունը, պարգևատրեց Դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահ՝ պարոն Արա Մեհրաբյանը: Տարեցտարի փորձ է արվում կատարելագործել մրցումների ծրագիրը, անցկացման կարգը և այլն:
Ս/թվիմայիսի 6-11-ը Բուլղարիայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում կազմակերպության սաներ Արման Մնոյանը (42 կգ)՝ 2-րդ / մարզիչ՝ՄարգարՍարգսյան / և Սարգիս Հովսեփյանը (76 կգ)՝ 3-րդ / մարզիչ ՝ Ավետիք Վարդանյան / գրավելենմրցանակայինտեղեր:
Ավարտվել են ՀՀ “Ազգային Ժողովի գավաթի” խաղարկության միջհամայնքային փուլի մրցումները: Առջևումեզրափակիչփուլիմրցումներնեն:
Ս/թվի հունիսի 1-ից մեկնարկել են ՀՀ անկախության 23-րդտարեդարձին նվիրված դպրոցականների 23-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով եզրափակիչ փուլի մրցումները:
Ս/թվի օգոստոսի 16-27-ը Չինաստանի Նանկին քաղաքում ընթացած ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերում կազմակերպության ազատ ոճի ըմբշամարտի բաժանմունքի սան Սարգիս Հովսեփյանը /մարզիչ Ավետիք Վարդանյան/ արժանացել է բրոնզե մեդալի:
ՀՀ կրթության և գիտության նախարարության և Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ՓԲԸ-ի հովանու ներքո, Դպրոցականների Հանրապետական մարզական Ֆեդերացիայի (ԴՄՀՖ) անմիջական կազմակերպմամբ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանա լճի հանրային լողափում, առաջին անգամ անցկացվեց ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված 23-րդ մարզական խաղերի ծրագրով «Լողափնյա ֆուտբոլի» առաջնություն: Առաջնությանը մասնակցում էին թիմեր Երևանից և մարզերից: Խաղերի բացմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական դասիարակության վարչության պետ Արման Այվազյանը, ԴՄՀՖ-ի նախագահ Արա Մեհրաբյանը և Կոկա-Կոլա ՓԲԸ ներկայացուցիչները: Հաղթող ճանաչվեց Վարդենիսի թիմը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին Երևան 2 և Երևան 1 թիմերը: Մրցանակակիրները ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԴՄՀՖ-ի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով, իսկ Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ՓԲԸ-ն բոլոր դպրոցական մարզիկներին նվիրեց գնդակներ և սպորտային ուսապարկեր:
Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիա ՀԿ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն /ՀԱՕԿ/
Ըստ մարզաձևերի բոլոր ֆեդերացիաներ
Հանրակրթական դպրոցներ